Հարգելի՛ գործատուներ,
օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտոնային հարթակում կատարվել են մի շարք տեխնիկական կարգաբերումներ։ Մասնավորապես, օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուն, որը Հարթակի միջոցով աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման հայտ է ներկայացնում, այսուհետ հնարավորություն կունենա աշխատանքի նկարագիրը ներկայացնելիս զուգահեռաբար լրացնել նաև օտարերկրացի թեկնածուի անձնական տվյալները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համապատասխան գործառույթի իրականացումից հետ հնարավոր կլինի, ըստ անհրաժեշտության, լրացնել օտարերկրացու մասնագիտական կրթության ու որակավորման վերաբերյալ տվյալները աշխատանքային պայմանագիրը կամ դրա վերաբերյալ պարտավորագիրը և դիմումին կցել պետական տուրքի վճարման կտրոնը։
Տեխնիկական կարգաբերումները կատարվել են ինչպես հաշվի առնելով գործատուների կարծիքները, այնպես էլ այն հանգամանքը, որը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Հարթակում իր լիազորոթյունների իրականացման 15 աշխատանքային օրերի ընթացքում որոշ օտարերկրացի օգտատերերի վիզայի ժամկետը սպառվում է և առաջանում են ՀՀ-ում բնակության օրինականացման հետ կապված խնդիրներ։
Կատարված փոփոխությունների արդյունքում նմանօրինակ դեպքերը հնարավորինս կբացառվեն։