Կայացավ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրման հարցերով 12-րդ ֆորումը

Միգրացիոն ծառայությունն անցկացրեց Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնա­խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի հերթական` 12-րդ հանդիպումը։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրեց ոլորտում տարվող աշխատանքները՝ ընդգծելով Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN) հետ համագործակցությունն ու առաջիկայում՝ Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FrontEx)  կողմից վերադարձի և վերաինտեգրման մանդատի ստանձնումը։

ՄԾ վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրեց ֆորումի մասնակիցներին, որոնց թվում էին ևշ պետական գերատեսչությունների, և՛ հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆստրան ներկայացրեց «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT ARMENIA» ծրագրի ընթացքը՝ նշելով, որ ստացել են ավելի քան 120 դիմումներ, ընթանում են բիզնեսի կառավարման դասընթացները դիմորդների հետ, որից հետո ծրագրի հեղինակները կդիտարկեն վերապատրաստված դիմողների բիզնես պլանները, և հանձանաժողովը կորոշի համաֆինանսավորման ենթական առաջարկները։ «Ծրագրի շրջանակում միգրանտները և նրանց ընտանիքի անդամները համաֆինանսավորում են ստանում իրենց բիզնես ծրագրի իրականացման կամ բարելավման նպատակով՝ 2000-10000 դոլարի շրջանակում՝ սեփական միջոցներով նույնչափ կամ ավելի ներդրում կատարելու պայմանով»,-նշեց նա՝ հավելելով, որ դիմումների ընդունման հաջորդ հայտարարությունը կարվի մայիսին։

ՄԾ Վերադարձի և վերաինտեգրման բաժնի մասնագետ Անահիտ Չոբանյանը ներկայացրեց ՀՀ-ում իրականացվող վերաինտեգրման ծրագրերի շրջանակներում վերադարձող միգրանտների վերաբերյալ 2021թ. տարեկան ամփոփված վիճակագրությունը, «ERRIN Հայաստան ծրագիր»,  կարողությունների զարգացման բաղադրիչի պատասխանատու Քրիստինա Գասպարյանը ներկայացրեց ERRIN ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում 2021թ-ի  նոյեմբերից 2022թ-ի փետրվար ամիսների ընթացքում կատարված աշխատանքները,  «ERRIN Հայաստան ծրագիր», կլինիկական հոգեբանության դոկտոր Լիլիթ Մնացականյանը անդրադարձավ ՄԾ աշխատակազմի հետ վերապատրաստման և շահառուների հետ տարվող հոգեբանական աշխատանքներին։

Ֆորումը մյուս մասնակիցները ներկայացրին իրենց կողմից տարվող աշխատանքները, քննարկվեցին ժամանակի մարտահրավերներն ու հաղթահարման տարբերակները։

Ըստ թեգերի